Արամ Հարությունյանի գլխին «սև ամպեր» են կուտակվել. «Հրապարակ»

արամՀրապարակ թերթը գրել է.

«Մեր տեղեկություններով՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանի գլխին «սև ամպեր» են կուտակվել։ Հատուկ քննչական ծառայությունը դեռևս 2015թ. օգոստոսից քննում է գործարար Սիլվա Համբարձումյանի հաղորդումը, որտեղ նա հայտնել է, որ 2008թ. 10 հանքի շահագործման լիցենզիա ստանալու համար 14 մլն. դոլար կաշառք է տվել բնապահպանության նախարար Հարությունյանին։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կասեցրել է լիցենզիաները, Արամ Հարությունյանն էլ ձեռքերը լվացել է, ինչից հետո տիկինը դիմել է իրավապահներին։ Քննությանը մոտ աղբյուրներից տեղեկացանք, որ գործով ապացույցներ են ձեռք բերվել, որոնք վկայում են խոշոր չափի գումարի մուտքն ու ելքը։ Այս գործի մասին տեղյակ է նաև Սերժ Սարգսյանը, որը ՀՔԾ-ին հանձնարարել է քննել՝ օրենքի տառը պահպանելով։ Մոտ 1 տարվա քննությունից հետո այժմ նոր զարգացումներ են սպասվում, այդ թվում՝ ձերբակալություններ։ Փորձեցինք տեղեկություն ստանալ Սիլվա Համբաբձումյանից, սակայն նա հրաժարվեց խոսելուց, իսկ Արամ Հարությունյանի հետ կապվել չհաջողվեց»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 304 անգամ
 


Այս թեմայով