Արամ Կարապետյանը վերընտրվել է

aramՍույն թվականի դեկտեմբերի 12-ին ժամը 14:00-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Նոր Ժամանակներ» Կուսակցության 8-րդ հաշվետու-վերընտրական համագումարը: Կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը համակողմանիորեն ներկայացրեց երկրում ընթացող քաղաքական պրոցեսները: Համագումարը միաձայն Արամ Կարապետյանին ընտրեց կուսակցության նախագահ և ընտրեց 5 հոգուց կազմված ՆԺԿ Վարչություն ու 3 հոգուց կազմված ՆԺԿ Վերստուգիչ Հանձնաժողով: ՆԺԿ 8-րդ Համագումարը հանգամանալից քննարկեց ս.թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ ծավալվող գործընթացները և դրա հետ կապված հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ:

ՆԺԿ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 


Այս թեմայով