Արամ Դանիելյանի շտաբի պետը հարձակում է գործել ՔՊ-ի անդամների վրա, գցել տեսախցիկը. ՖՈՏՈ

maxresdefaultՔիչ առաջ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի նախընտրական շտաբերից մեկի պետ Մաքսիմ Հարությունյանը հարձակում է գործել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Ararartnews.am կայքի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանի վրա։

Այս մաիսն գրում է Araratnews.am-ը: Ըստ այդմ՝ երբ վերջիններս ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ ահազանգ են ստացել եւ ժամանել նախընտրական շտաբ, շտաբի պետը հարվածել է  նրանց, գցել տեսախցիկը, սպառնացել է վնասել նաեւ ավտոմեքենան։ Արայիկ Հարությունյանն ու Ալեն Սիմոնյանը այս պահին Հրազդանի ոստիկանական բաժանմունքում են եւ հաղորդում են ներկայացնում հանցագործության մասին։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին կայանալու են Հրազդանի քաղաքապետի ընտրությունները.  ընտրապայքարը ծավալվելու է գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի միջեւ։

79705

Դիտվել է 493 անգամ
 


Այս թեմայով