Արամ Դանիելյանի շտաբը պնդում է, որ Սասուն Միքայելյանը ծեծել է իրենց վստահված անձին. հակառակ կողմը հերքում է

Սասուն ՄիքայելյանՀրազդանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, նշելով, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը, նրա վարորդը եւ եւս մեկ անձ այսօր՝ ապրիլի 17-ին,  ընտրատեղամասից դուրս հարձակվել են Արամ Դանիելյանի վստահված անձ Մաթեւոս Ավանեսյանի վրա եւ ծեծել նրան։

Այս առնչությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հերքել է ծեծի լուրը՝ նշելով. «Պարոն Միքայելանը անցելուց է եղել թիվ 14 դպրոցի մոտակայքով, եւ նրան տեղեկացրել են, որ իրեն այնտեղ մարդ կա, որը գումար է բաժանում, մոտենալով այդ անձնավորությանը, որը մեքենայի մեջ փաստացի զբաղվել է այդ գործողությամբ, եւ չի հերքել: Հարցրել է, թե ինչ ես անում, նա չի պատասխանել, եւ դուրս է եկել, հայհոյել է, եւ ասել է լավ եմ անում, եւ դիմել է փախուստի»:

Նրա խոսքով, ծեծի մասին խոսք լինել չի էլ կարող։ «Թող դիմեն իրավապահներին, որոնք կպարզեն միջադեպի մանրամասները»,-հավելել է Ալեն Սիմոնյանը։

Դիտվել է 197 անգամ
 


Այս թեմայով