Արամ Ա Կաթողիկոսը կժամանի Հայաստան

Aram-AՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը, վերջին երկու օրերին երկրորդ անգամ հեռախոսազրույց է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ ու հայտնել. «Ողջ Սփյուռքը զորակոչի է ենթարկվել Ղարաբաղի կողքին եւ միակամ ոգով, կամքով ու հավատքով պատրաստ է օժանդակելու Ղարաբաղին՝ ամեն իմաստով»։

Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո մաուլի դիվանից, հեռախոսազրույցի ընթացքում, ԼՂՀ Նախագահը լայն տեղեկություններ է փոխանցել վերջին օրերի զինվորական գործողությունների եւ արձանագրված հաջողություններին մասին։ Նա մեծապես գնահատել է Սփյուռքի հայության ցուցաբերած ամուր զորակցությունը Ղարաբաղին նկատմամբ։

Վեհափառ Հայրապետը ջերմորեն ողջունել է Ղարաբաղի մեր արի զինվորների քաջությունն ու մարտունակությունը։

Դիտվել է 96 անգամ
 


Այս թեմայով