Արագածոտնում` տղամարդն ինքնասպան է եղել ՝ պայթեցնելով նռնակը

նռնակԱրտառոց դեպք է գրանցվել Արագածոտն մարզում։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, 41-ամյա տղամարդը հարձակվել է համագյուղացի կնոջ տան վրա՝ ասելով, որ նռնակ է բերել տունը պայթեցնելու համար:
Տղամարդու հետ ոստիկանների կատարած բացատրական աշխատանքները՝ ձեռքին եղած նռնակատիպ առարկան հանձնելու մասին, չեն օգնել: Տղամարդը ժամը ժ.02.50-ին ինքնասպանություն է գործել՝ պայթեցնելով նռնակը:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 6 հատ «Ֆ-1» տիպի նռնակ, 4 հատ նռնակի պայթուցիչ, 6 հատ ինքնաձիգի պահունակ, պայթեցրած նռնակի օղակն իր ձողով:

Նշանակվել են պայթյունատեխնիկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:

Դիտվել է 219 անգամ
 


Այս թեմայով