Home » ՄԱՄՈՒԼ » Արագածոտնում բախումներն անխուսափելի են

Արագածոտնում բախումներն անխուսափելի են

աղվան հովսեփյան«Արագածոտնի մարզպետի պաշտոնում ՀՅԴ-ն, մեր տեղեկություններով, 2 թեկնածություն է քննարկում՝ մեկը նախկին մարզպետ Գագիկ Գյոզալյանի, մյուսը՝ դաշնակցական Դավիթ Երիցյանի։ Դեռևս 2000-ականներից Արագածոտնը համարվում էր դաշնակցական մարզ, Գյոզալյանից առաջ էլ այդ պաշտոնում Հրայր Կարապետյանն էր։ Մարզպետներն աչքի ընկնող բոլոր պոստերում նշանակել էին իրենց կուսակիցներին, գյուղապետերի թվում էլ քիչ չէին ՀՅԴ-ականները։ Արագածոտնի մարզում նրանց ազդեցությունն սկսեց թուլանալ 2006-ից, երբ գլխավոր դատախազ, ծնունդով ապարանցի Աղվան Հովսեփյանը որոշեց ակտիվ քաղաքականությամբ զբաղվել և դա սկսեց հարազատ մարզից։ Որոշ ժամանակ մարզում իրար էին բախվում դաշնակցականների և դատախազի թիմակիցների շահերը։ Ասում են՝ հիմա էլ է բախումն անխուսափելի լինելու»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 181 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy