Արագածոտնի մարզի Մելիքգյուղ, Միրաք և Ջարջառիս գյուղերի բնակիչների կյանքը վտանգի տակ է

kgfcKmozIruqDjuue0jVDhQGL7Արագածոտնի մարզի Մելիքգյուղ, Միրաք և Ջարջառիս գյուղերի բնակիչների կյանքը վտանգի տակ է:  «ՄԵԳՈ ԳՈԼԴ» ընկերությունը, որը Մելիքգյուղի տարածքում ոսկու հանք է շահագործում պատրաստվում է ընդլայնել իր գործունեության շրջանակը: Բնապահպանները մի քանի տարի է ինչ խոսում են այս հանքավայրի վտանգների մասին, սակայն պետական մարմինները այն անուշադրության են մատնում: Բնապահպանները հրապարակել են տեղեկատվությունը, որտեղ նշվում է.«Սույն թվականի սեպտեմբերի 9-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղի գյուղապետարանում տեղի կունենան  «ՄԵԳՈ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման համալիրի հարստացուցիչ ֆաբրիկայի վերազինման, պոչամբարի պաշտպանիչ պատնեշի և պոչանքների ժամանակավոր չոր պահեստարանի» նախագծի նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ:

Հայտի համաձայն` Թուխմանուկի ոսկու հանքավայրի համար տրամադրված տարածքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղի վարչական սահմաններում գյուղից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա: Հանքավայրին մոտ բնակավայրերն են` Ապարան քաղաքը, Ծաղկահովիտ ավանը, Մելիքգյուղը, Միրաք և Ջարջառիս գյուղերը»,-նշվում է հաղորդագրության մեջ (Մանրամասնները այստեղ):

Մելիքգյուղի բնակիչները այսօր արդեն բողոքում են բազմաթիվ հիվանդություններից և մարդկանց ու կենդանիների անպտղությունից:  «ՄԵԳՈ ԳՈԼԴ» ընկերությունը վտանգավոր նյութերով է իրականացնում, ոսկու կորզում, իսկ թունավոր նյութերը լցվում են բնակելի գյուղերի մոտակայքում:

Դիտվել է 675 անգամ
 


Այս թեմայով