Ատամնաբույժները բողոքում են արտոնագրային վճարների որոշման դեմ

Մի խումբ ատամնաբուժարանների ղեկավարներ եւ ատամնաբույժներ Առողջապահության նախարարության շենքի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում. նրանք պահանջում են վերանայել 2013թ. արտոնագրային վճարների մասին որոշումը:

Մասնակիցները ներկայացնում են Առողջապահության եւ Ֆինանսների նախարարությունների արձագանքները եւ դիրքորոշումները ատամնաբուժական ոլորտի առկա խնդիրների բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաեւ հենց նախարարության շենքի առջեւ տեղի է ունենալու ատամնաբույժների մամուլի ասուլիսը:

Հիշեցնենք, որ «Արտոնագրային վճարների մասին» օրենքում 2013 թվական հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ մեկ ատամնաբուժական նստատեղի համար եռամսյակային վճարի չափը 12 հազարի դրամի փոխարեն 80 հազար դրամ է կազմում։

Այս թեմայով