Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ավտոտնակում տղամարդու դի է հայտնաբերվել. սպանության մեջ կասկածվում է հայրը

Ավտոտնակում տղամարդու դի է հայտնաբերվել. սպանության մեջ կասկածվում է հայրը

spanutyunԱյսօր ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում՝ Արտաշիսյան 39 շենքի բակում գտնվող ավտոտնակներից մեկում կասկածելի հանգամանքներում մահացած մարդու դի կա:

Այս մասին դեպքի վայրից տեղեկացրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ընդգծելով, որ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները նշված ավտոտնակում դեպքի վայրի զննություն են կատարում:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածը նույն շենքի բնակիչ, 52-ամյա Գերման Ոսկանյանն է, ով հունվարի 25-ին (ըստ հարազատների հաղորդման) տնից դուրս է եկել ու չի վերադարձել:

Ավտոտնակում գտնվող հորի մեջ, որտեղ թաղված է եղել Ոսկանյանի մարմինը, հայտնաբերվել են նաեւ արյունոտ դանակներ՝ այդ թվում խոհանոցային մեծ դանակ («չափաջաղ»):

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ֆոտոլրագրողը տեղեկացրել է, որ սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին է տարվել սպանվածի հայրը:

Դիտվել է 81 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy