Ավտովթար Լոռու մարզում. բախվել են Газель-ն ու բեռնատարը. կա 1 զոհ

Ապրիլի 4-ին, ժամը 11:54-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին բախվել են «Mercedes» մակնիշի 041 AD 61 և «Volvo» մակնիշի 34 UG 7954 (կցորդիչով՝ 34 UG 7955) պետհամարանիշերով բեռնատարները. «Mercedes» մակնիշի բեռնատարի վարորդը տեղում մահացել է:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն

Այս թեմայով