Ավտովթար Ապարան-Վանաձոր ճանապարհին. «Օպել»-ը հայտնվել է փոսում

231687061386760266Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 10.29-ին ահազանգ է ստացվել, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում. տուժածներ չկան:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «M-3» միջպետական ավտոճանապարհին՝ Ապարան-Վանաձոր 1 կմ-ին, «Օպել» մակնիշի 32 UO 307 համարանիշի ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Դիտվել է 32 անգամ
 


Այս թեմայով