Ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող է մահացել, տեղեկությունն հաստատել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ ԱԻՆ հաղորդմամբ հուլիսի 29-ին, ժամը 22.39-ին Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար:

Պարզվել է, որ ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1989 թ․) և «ԳԱԶել» մակնիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:

Տուժածները հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ վարորդը՝ Ա․ Մ.-ն, մահացել է, իսկ ուղևորի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Այս թեմայով