Ավտովթարի հետեւանքով 3 պայմանագրային զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ

imagesՎարդենիս-Մարտունի ավտոճանապարհին այսօր՝ հոկտեմբերի 24-ին,  բախվել են Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ, 21-ամյա Անդրանիկ Հայրապետյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի եւ Ակունք գյուղի բնակիչ 38-ամյա Հարություն Հակոբյանի Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները:Վթարի հետեւանքով տուժածներ` 35-ամյա Վարդան Սիմոնյանը, 37-ամյա Գագիկ Հովհաննիսյանը եւ Volkswagen Vento-ի վարորդ Հարություն Հակոբյանը պայմանագրային զինծառայողներ են, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի կայազորային հոսպիտալ:

 


Այս թեմայով