Ավտոներկրողները բողոքի ցույց են անցկացրել. պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ

Ավտոներկրողներն այսօր բողոքի ցույց են անցկացրել Երևանի Բրազիլիայի հրապարակում: Նրանք մասնավորապես բողոքում են ավտոմեքենաների ներմուծման մաքսազերծման կարգից, մաքսատուրքերի չափերի փոփոխություններից, մաքսատներում առկա հերթերից։ Նրանք նշում են, որ նույն մակնիշի ավտոմեքենաների համար նախորդ և այս տարվա մաքսազերծման գները տարբերվում են։

Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք պլանավորում են ավտոերթով շարժվել կառավարություն։ Սակայն նաև նշում են, որ եթե վարչապետի հետ հանդիպման հստակ օր ու ժամ լինի, ավտոերթ չեն անցկացնի և կսպասեն հանդիպմանը։

Բողոքի ակցիա իրականացնող ավտոներկրողները խնդիր են համարում նաև 2018-ին՝ այդ ժամանակ գործող դրույքաչափերով պատվիրված ավտոմեքենաների՝ այս տարվա դրույքաչափերով մաքսազերծումը։

Այս թեմայով