Ավտոմաքսատունը աշխատանքային օրով չի աշխատում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության վերջին նիստի ընթացքում անդրադարձել էր նաև տոնական արձակուրդների բավական երկար լինելուն և անթույլատրելի համարել դա: Կարապետյանի դիրքորոշումն էր պատճառը նաև, որ Կառավարությունը կրճատեց 2019 թվականի տոնական արձակուրդները և ըստ կառավարության որոշման աշխատանքային օրերը հաջորդ տարի կսկսեն հունվարի 3-ից:

Իհարկե լավ է, որ կառավարությունը ցականում է ավելի շատ աշխատել, սակայն առավել լավ կլինի, որ այդ ցանկությունը ձևական բնույթ չկրի:

Այսօր վաղ առավոտից Politik.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել մի շարք քաղաքացիներից, որ չնայած օրը աշխատանքային է, սակայն նրանք չեն կարողանում օրենքով նախատեսված գործողություններ իրականացնել ավտոմաքսատանը: Քաղաքացիները մեզ փոխանցեցին, որ մաքսատան ծրագրերը դեռևս չեն թարմացվել ու նրանք չեն կարողանում 2018 թվականի հաշվարկներով մաքսազերծել ներմուծված մեքենաները: Ստացվում է, որ աշխատանքային օրերը սկսել են հունվարի 8-ից, բայց պետական մարմինները դեռևս պատրաստ չեն նոր աշխատանքային տարվա պահանջներին:

ՊԵԿ լրատվական բաժնի հետ  կապ հաստատել չհաջողվեց, պարզաբանելու համար առաջացած խնդրի պատճառը:

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache