Ավստրալիայում անհայտ անձը դանակով մի քանի մարդու է վիրավորել

Ավստրալիայի Մելբուռն քաղաքում դանակով զինված անհայտ անձի հարձակման հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել: Ինչպես նշում են ոստիկանությունից՝ տղամարդը տեղում ձերբակալվել է, նրան ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց են տեղափոխել:

Հաղորդվում է, որ մի քանի մարդ վնասվածքներ է ստացել: Տեղի բնակիչներին խորհուրդ է տրվում խուսափել դեպքի վայր այցելելուց:

Այս թեմայով