«Ավշարը», «Վեդի Ալկոն», «Լուսաստղը» «ինքնըստինքյան» կդառնան ռուսական օղի. «ՉԻ»

f161f6e2fb1dabaf28f032e502e7a707«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մինչ Հայաստանում ընթանում է «Պատրաստված է Հայաստանում» անվանումով ցուցահանդեսը, ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, թե հնարավոր է՝ արդեն 2017 թվականից ԵՏՄ անդամ երկրներում արտադրված ապրանքների վրա հայտնվի «պատրաստված է ԵՏՄ-ում» մակնշումը։

«ՉԻ» – Հաջորդ որոշմամբ երևի կպարտադրվի, որ մակնշումները լինեն ռուսերեն, հետո կհայտնվի խորհրդային տարիներից հայտնի «որակի նշանը», և կամաց-կամաց ամեն ինչ իր տեղը կընկնի։

Բայց մյուս կողմից էլ՝ հոգեբանական տեսանկյունից սա լավ է։ Այսուհետ մեզ վրա կկրակեն ոչ թե Ռուսաստանում, այլ ԵՏՄ-ում արտադրված զինատեսակներով։ Իսկ որոշ հայ գործարարների համար սա ընդհանրապես երկնային մանանա է։ Չէ՞ որ Արևմուտքում ԵՏՄ ասելով առաջին հերթին հասկանում են Ռուսաստան, այնպես որ՝ «Ավշարը», «Վեդի Ալկոն», «Լուսաստղը» և այլն «ինքնըստինքյան» դառնում են ռուսական օղի»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով