Home » ՄԱՄՈՒԼ » Ավետիք Բուդաղյանին մեքենայում ծեծելիս Սուրեն Խաչատրյանը մեքենայում քնած է եղել

Ավետիք Բուդաղյանին մեքենայում ծեծելիս Սուրեն Խաչատրյանը մեքենայում քնած է եղել

231578041381904465«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Արտակ Բուդաղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը երեկ երեք բողոք է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան` ընդդեմ ՊՆ քննչական ծառայության որոշումների:

Ալումյանի բողոքները դատարանը քննելու է հոկտեմբերի 18-ին և 21-ին :

Խոսելով ներկայացված վերաքննիչ բողոքների բովանդակության մասին` Հ.Ալումյանը նշել է, որ կարելի է փաստել, որ ՊՆ քննչական ծառայութան ողջ ակտիվությունը նախաքննության հենց սկզբից ուղղված է եղել նախ Արտակ Բուդաղյանին մեղադրանք առաջադրելուն, ապա` Զարզանդ Նիկողոսյանին և Տիգրան Խաչատրյանին «մաքրելուն» և հանրության հայտնելուն, թե նրանց գործողությունները համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին:

«Դեպքի հաջորդ օրը օլիգարխի առանձնատան տեսասարքերից հանված կադրերը շլացրին զենք-զինամթերքի, կրակոցների առատությամբ: Գորիս քաղաքի ոստիկանները ոչ մի կերպ չեն միջամտել փոխհրաձգությանը, թեև ոստիկանությունը գտնվում է Խաչատրյանի տանից ոչ հեռու: Արյունալի դեպքերը, ինչպես հայտնի է, կատարվեցին այն բանից հետո, երբ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկեցին Սուրեն Խաչատրյանի ավտոմեքենայում: Ավետիքին հարվածներ հասցնողը եղել է նույն Զարզանդ Նիկողոսյանը, մեր տեղեկություններով, սակայն, այս փաստը քննչական մարմնի կողմից չի գնահատվել: Սուրեն Խաչատրյանը նույնպես մեքենայում է եղել: Ըստ Հայկ Ալումյանի` քննիչը հայտնել է, որ նա քնած է եղել մեքենայում: Առհասարակ, այդ օրը նախկին մարզպետը զարմանալիորեն շատ է քնել, նորածնի պես» ,- գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Դիտվել է 62 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy