Ավելորդ շահարկվում էր մահացած անձանց տվյալները ցուցակներում լինելու հարցը. Մնացական Բիչախչյան

hqdefault.thumbՈստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ԿԸՀ լրատվական կենտրոնում տեղեկատվություն հաղորդեց Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակների հետ կապված մինչ օրս շոշափվող բոլոր խնդիրների մասին։

 

Մասնավորապես նա նշեց, որ մի քանի անգամ ճշգրտել են ցուցակները, և վերջնական թիվը կազմել է 2 մլն  555 հազ. 831 ընտրող։
«Ոստիկանությունը ժամանակ էր տվել անհատներին, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, զանգվածային լրատվական միջոցներին ցուցակներում առկա անճշտության մասին տեղեկատվությունը տրամադրել ոստիկանությանը։ Թեժ գծի միջոցով ստացել ենք 88 զանգ, որից 82-ը եղել է տեղեկատվական բնույթի՝ ցուցակներում տվյալները որոնելու, տեղամասի վայրի, լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին, 5 զանգով ստուգված տեղեկատվության արդյունքում պարզվել է, որ բնակչության պետական ռեգիստրում վրիպակի արդյունքում հասցեն նշվել է թերի կամ սխալ, որոնք շտկվել են»,-ասաց նա և նշեց, որ մեկ քաղաքացի էլ դուրս էր մնացել ցուցակից։
Անդրադառնալով մահացած անձանց տվյալներին` նա նշեց, որ ավելորդ շահարկվում են մահացած անձանց տվյալները ցուցակներում լինելու հարցը, նույնիսկ այն դեպքում, երբ անձի տվյալները հասանելի չեն եղել իրավասու մարմնին:
Նա նշեց, որ համայնքային ոստիկանությունն այցելություններ է կատարել բնակարաններ, որոնց արդյունքում ոստիկանությունը ստացել է 5000 մահացած անձի մասին տվյալներ, որոնք գրանցված չեն եղել ՔԿԱԳ մարմիններում,  կամ ոստիկանությունը սահմանված կարգով չի ստացել:
«Ոստիկանությունը ուսումնասիրություն է կատարել հանրապետությունում 105 տարեկանից բարձր 23 անձանց մասին, որոնք ողջ են»,-ասաց նա:
Մնացական Բիչախչյանը նշեց, որ շահարկվում է նաև ընտրողների ցուցակներում կրկնվող անհատական տվյալների առկայությունը, ոստիկանությունը տարածվել է անհատական տվյալներ ունեցող անձանց ցանկը, որում առկա է եղել 109 անհատական համընկումով 218 ընտրող, իսկ վերջնական ցուցակներում առկա է 110 անհատական համընկումով 220 ընտրող:

 


Այս թեմայով