Ավելի քան 9 միլիարդ գումար, 4 բնակարան, առանձնատուն և մեքենաներ. վարչապետի կարողությունը

կարենPolitik.am-ն արդեն իսկ անդրադարձել էր, այն հանգամանքին, որ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը լուրջ ֆինանսական կապիտալ ունի: Մեր հրապարակումներից մեկում մենք անդրադարձել էինք, այն հանգամանքին, որ Կարեն Կարապետյանը կրում է 700 հազար դոլար րժեցող ժամացույց:

Օրերս վարչապետը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների մասին հայտարարգիր:

Կարեն Կարապետյանը պաշտոնը ստանձնելու՝ սեպտեմբերի 13-ի դրությամբ, ունեցել է մոտ 33 միլիոն դրամ և 70 միլիոն 850 հազար ռուսական ռուբլի եկամուտ:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա նրա հաշվին եղել է 120 միլիոն դրամ, 3 մլն 700 հազար դոլար, 850 հազար եվրո և 55 միլիոն ռուսական ռուբլի:

Վարչապետը հայտարարգրել է նաև TOYOTA LAND CRUISER 100 4.5 I մակնիշի և LEXUS LX 470 մակնիշի ավտոմեքենաներ:

Կարեն Կարապետյանի դրամական միջոցները ամբողջապես, եթե վերածենք ՀՀ դրամի, ապա կստացվի  9 891 955 809 դրամ:

Կառավարության ղեկավարը հայտարարգրել է նաև 4 բնակարան՝ բազմաբնակարան շենքում և մեկ ամառանոց:

 


Այս թեմայով