Ավելի քան 700 ռուս զինվորական է ժամանել Հայաստան

soldatyՌուսաստանի ուսումնական կենտրոններից և Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) զորամասերից Հայաստանի ռուսական ռազմակայան է ժամանել «Գարուն ­2015» զորակոչի ավելի քան 700 զինծառայող, ինչը կազմում է զորակոչով ծառայություն անցնող՝ փոխարինվող զինվորների և սերժանտների ընդհանուր թվի շուրջ 40 տոկոսը:Ինչպես տեղեկացնում են ՌԴ ՀՌՕ­ի մամուլի ծառայությունից, շրջափոխման կարգով ժամանած զինծառայողները պրոֆեսիոնալներ են, որոնք ուսում են ստացել մասնագիտացված զինվորական ստորաբաժանումներում եւ զորամասերում: Ժամանածների կեսից ավելին ունի բարձրագույն և միջնակարգ տեխնիկական կրթություն, ավտոմոբիլային եւ զրահատանկային տեխնիկայի վարման ունակություններ, նրանք նաեւ ջոկերի եւ դասակների հրամանատարներ են:

Մնացած թեկնածուները, որոնք փոխարինման են ժամանել ռազմակայան, տարբեր պրոֆեսիաների մասնագետներ են, որոնք կնշանակվեն կապավորների, հետախույզների, դիպուկահարների, «Նավոդչիկ­2» եւ «Օռլան­10» անօդաչու թռչող ապարատների արդի համալիրների անձնակազմերի անդամների պաշտոններում, ինչպես նաեւ թռիչքային միավորումում եւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում: Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորների զորամասեր ժամանողներն անցնում են մեկուկեսամսյա ադապտացիոն շրջան, որի ընթացքում նրանք ծանոթանում են միավորման կյանքին, տարածաշրջանի ավանդույթներին, անցնում են բժշկական զննություն եւ պրոֆեսիոնալ­հոգեբանական ընտրություն:

Դիտվել է 523 անգամ
 


Այս թեմայով