Ավելի քան 292 միլիոն Ռոբերտ Քոչարյանին՝ ոստիկանությունից

big_50a40208aՈրևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում  պետական մարմիններին ծառայություն մատուցող ընկերությունները այս կամ այն կերպ կապված են չինովնիկների հետ: Մեր երկրում հաստատված կարգ է, որ պատահական ընկերություններ չեն կարող ծառայություն մատուցել պետությանը և վճարվել պետական բյուջեից:

 ՀՀ պետական մարմինները իրենց հատկացված ֆինանսական միջոցները հիմնականում ծախսում են «Մեկ անձից կատարվող գնումներ» անվան տակ, որպեսզի մրցույթներ չհայտարարեն, որի արդյունքում էլ կարող են պատահական ընկերություններ անցնել մրցույթը:

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող ընկերությունները ահռելի գումարներ են ստանում պետական բյուջեից: 2016 թվականին միայն ոստիկանությունից ստացող գումարները աստղաբաշխական են:

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, ոստիկանությանը ապահովագրական ծառայություն մատուցելու համար, ստացել է ավելի քան 46 միլիոն դրամ:

Քոչարյանի ընտանիքին պատկանող մեկ այլ՝ «Տյոտա  Երևան» ընկերությունը ոստիկանությունից, մեքենաների սպասարկաման համար ստացել է 246 999 200 դրամ գումար:

 


Այս թեմայով