Ավելի քան 200 միլիոն. Անդրիաս Ղուկասյանի դեմ որոշում կայացրած դատավորի միլիոնները

^1B56875FC2AD87C57137BAA56AF882D23FD17678B7492432E5^pimgpsh_fullsize_distr-1Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը ոորոշում ընդունեց  Անդրիաս Ղուկասյանին պահել կալանքի տակ: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը չբավարարեց  նաև գրավի միջնորդությունը:

Փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ դատավորը Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվել է, թե արդյոք ազատ արձակվելուց հետո նա  կրկին զբաղվելու է իր քաղաքական գործունեությամբ, որին վերջինս  պատասխանել է՝ այո:

Դատավորը հարց էր տվել  քաղաքական գործչին` Անդրիաս Ղուկասյանին, թե եթե վերջինս ազատ արձակվի, արդյո՞ք շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը: Անդրիաս Ղուկասյանը դատավորի հարցին տվել էր դրական պատասխան, որից հետո դատավորը հրապարակել էր դատարանի որոշումը, ըստ որի Ղուկասյանի միջնորդությունը չէր բավարարվել: Դատավորը հստակ ցույց էր տվել, որ քաղաքական գործչի դեմ հստակ քաղաքական պատվեր է իրականացվում:

Politik.am-ը այս անգամ կփորձի ներկայացնել դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի կարողությունը և նրա ընտանիքի անդամների հնարավորությունները որից հետո պարզ կլինի, թե սույն անձը ինչպես է կարողացել կուտակել իր կարողությունը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն դատավորի կարողությունը կազմում է.

21 միլիոն դրամ և 2000 դոլար, իսկ նրա կնոջ դրամական միջոցները կազմել  է 210 հազար ԱՄՆ դոլար:

Սակայն դատավորիգլխավոր ձեռբերումը որդու մասնագիտական առաջխաղացումն է: Որդին՝ Համբարձում Մելիք-Սարգսյանը Սևանի կայազորի զինվորական դատախազից հասել է Արարատի մարզի դատախաղի պաշտոնին և դեռ առաջխաղացման տեղ ունի:

Որդու և նրա կնոջ դրամական միջոցները կազմում է ավելի քան 77 միլիոն դրամ:

Մեր աղբյուրներն ասում են, որ սա դատավորի և նրա ընտանիքի անդամների կարողության իրական պատկերը չէ, սակայն սա էլ բավական է հասկանալու համար, որ նրանք իրենց գործունեության ընթացքում ունեն եկամտի մեկ այլ աղբյուր, որը հանրության համար անհայտ է:

Դիտվել է 1,285 անգամ
 


Այս թեմայով