Ավելի քան 127 միլիոն դրամ նախարարության ավիատոմսերի համար. ինչպես են յուրացվում գումարները

collagePolitik.am -ը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել նախարարությունների կատարած գնումները, որոնք կատարվել են առանց մրցույթների:

Այս անգամ մենք փորձեցինք հասկանալ ՊՆ-ի ծախսերի հիմնական հոսքը, որ ուղղությամբ է գնում և ինչ մասշտաբների է հասնում: Պաշտպանության նախարարությունը ըստ պաշտոնական տվյալների Մեկ անձից կատարած գնումների միջոցով հիմնականում գնել է ավիատոմսեր:

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Պաշտպանության Նախարարությունը պայմանագրեր է կնքել 3 ավիսապասարկաման ծառայությունների հետ` «ԱՎԻԱՏՈՒՐ ԳՐՈՒՊ»,  ԱՐՄԵՆԻԱ ԹՐԱՎԵԼ+Մ, «ՏՐԻՆԻԴԱՏ»:

Միայն 2016 թվականի պայմանագրերով  ՊՆ-ն ավիասպասարկաման  համար ծախսել է ավելի քան 127 244 500  ՀՀ դրամ: Պետք է նկատել, որ մեկ անձից կատարած գնումների ժամանակ ավիատմոսերը հիմնականում գնվում են կրկնակի ավելի թանկ, քան դրանք իրականում կան:

Politik.am-ը արդեն իսկ անդրադարձել է ՊՆ կողմից ավիատմոսերի գնմանը: Մեր ուսումնասիրության ընթացքում պարզել էինք, որ ՊՆ կողմից գնված ավիատոմսերը հնարավոր էր գնել 2 անգամ ավելի մատչելի:

Դիտվել է 232 անգամ
 


Այս թեմայով