Home » ՄԱՄՈՒԼ » Ավելի հեշտ է Էդմոն Մարուքյանից մանդատը հետ վերցնել, քան ինձնից իմ պարգևները. Անդրանիկ Նիկողոսյան

Ավելի հեշտ է Էդմոն Մարուքյանից մանդատը հետ վերցնել, քան ինձնից իմ պարգևները. Անդրանիկ Նիկողոսյան

անդրանիկ«ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տեղեկությունը, թե պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Անդրանիկ Նիկողոսյանից հետ է պահանջել նրան նվիրած անվանական զենքը:

Հովհաննիսյանն ասել է, թե ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկոդոսյանին Սեյրան Օհանյանի կողմից շնորհված «Անդրանիկ Օզանյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալները հետ վերցնելու ընթացակարգ գոյություն չունի: Ինքը Նիկողոսյանը, «Հժ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ՊՆ-ն իրեն նվիրած անվանական զենքը և մյուս անվանական նվերները հետ չի պահանջել, և դրանք գտնվում են իր մոտ: Ինչ վերաբերում է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի պահանջին Նիկողոսյանից հետ վերցնել Աժ-ի շնորհած բարձրագույն պարգևը Աժ պատվո մեդալը Հայաստանը Ռուսաստանի կազմ մտցնելու մասին արած հայտարարության համար, Նիկոդոսյանն ասել է, թե ավելի հեշտ է Մարուքյանից մանդատը հետ վերցնել, քան իրենից իր ստացած պարգևները»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հայկական Ժամանակ> օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 180 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy