Ավատատիրությունը վերադառնում է Հայաստան

Ըստ մամուլի հրապարակումներից մեկի, վարչապետ Կարեն Կարապետյանը նոր բիզնես է հիմնում: Արարատի սահմանամերձ Երասխ գյուղում նա  50 հեկտարի վրա պտղատու այգի է հիմնում:

Կարեն Կարապետյանը առաջին պաշտոնյան չէ, որ մեծ հողակտորներ է ձեռք բերում ու այգի հիմնում: Իր նախորդը ևս հողագործությամբ միլիոններ էր վաստակել: Մարդիկ կարող են կարծել, որ սա լավ է ու գյուղատնտեսությունը կզարգանա, սակայն իրականության մեջ այս պրոցեսը վատ ավանդույթի մասին է խոսում:

Պետությունը անում է ամեն բան, որպեսզի գյուղացին չկարողանա իր հողը մշակել և եկամուտ ստանալ: Գյուղացիները ստիպված հրաժարվում են հող մշակելուց և այն վաճառում են մեծահարուստներին, իսկ իրենք դառնում են վարձու աշխատող, այդ հողատերերի մոտ: Կարեն Կարապետյանը, Հայաստանի մյուս խոշոր հողատեր պաշտոնյաներն ու բիզնեսմենները ավատատիրական նոր ժամանակաշրջան են բերում մեր երկրին: Այս պրոցեսը Հայաստանը լավ ճանապարհով չի տանում և կգա ժամանակ, երբ գյուղացին կմնա առանց հողի ու ամբողջությամբ կդառնա վարձու աշխատող:

 


Այս թեմայով