Home » ՄԱՄՈՒԼ » Ավազակային հարձակում Երևանում. կա 1 զոհ, 4 վիրավոր

Ավազակային հարձակում Երևանում. կա 1 զոհ, 4 վիրավոր

defaultԵրևանում այսօր ժամը 04:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Դոդոխյան 24 տանից վիճաբանության ձայներ են լսվում և հնչել են կրակոցներ:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Ժամանել են ոստիկանության աշխատակիցները. նշված տանից հրազենային և կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել նույն հասցեի բնակիչներ. 57-ամյա Լևոն Ավետիսանը, նրա տղան՝ 17-ամյա Դավիթ Ավետիսյանը և նրանց փեսան՝ 32-ամյա Սամվել Հարությունյանը: Իսկ մյուս վիրավորը Երևան քաղաքի Պապովի 58 տան բնակիչ, 25-ամյա Էդգար Մկրտչյանն է:

 Ոստիկաններն ու քննիչները նշված տան 2-րդ հարկում հայտնաբերել են նաև Պապովի 51 տան բնակիչ, 30-ամյա Հրաչյա Ֆալանջյանի դին: Հարևանները հայտնել են, որ Հ. Ֆալանջյանն ու Է. Մկրտչյանը՝ զինված ատրճանակով ու դանակով, դիմակավորված, 2-րդ հարկի պատուհանը բացելու միջոցով մտել են Լ. Ավետիսյանի տուն և ատրճանակի ու դանակի սպանալիքի տակ փորձել ավազակային հարձակում կատարել:  Տանտերերը դիմադրություն են ցույց տվել:

 

Աղբյուրին հարևանները հայտնել են, որ մահացած Հ. Ֆալանջյանը ոստիկանության նախկին աշխատակից էր։ Տուժած Լ. Ավետիսյանը նույնպես ոստիկանության նախկին աշխատակից է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Դիտվել է 292 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy