Ավազակային հարձակում Արմավիրի մարզում

ea335620796ed72ec738bd3854f84f0bԳագիկ Շամշյան-ի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 5-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:30-03:00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք Գեղակերտ գյուղում մտել են ամուսինների տուն, կապկպել նրանց, ծեծի ենթարկել ու սպառնալիքի տակ հափշտակել ոսկյա զարդեր, դրամ ու ռուսական ռուբլի և դիմել փախուստի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինները՝ Հրաչյա և Կատյա Խաչատրյանները, վնասվածքներ են ստացել, իսկ այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

 

Դիտվել է 116 անգամ
 


Այս թեմայով