Աստված մեր ձենը լսեց. Ս. Սարոյանը՝ Ս. Սարգսյանի վարչապետության մասին

«Աստված մեր ձենը լսեց, էլ ի՞նչ եք ուզում, հենա մարդը պարզ ասեց»,-ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը,  ԱԺ միջանցքում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով  Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը այն մասին , որ այնուամենայնիվ չի բացառվում, որ նա կլինի ՀՀ վարչապետ: 

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ նա կընդունի առաջարկը երիտասարդ քաղաքական լիդերներին իր փորձը փոխանակելու համար՝ Սարոյանը նշեց. «Դրանցի էլ լավ բան»։
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ նախկինում Սարգսյանը նույն գործով չի զբաղվել, Ս. Սարոյանն արձագանքեց.
«Նախկինում գործերը խառն էր, զբաղված էր շատ»։
Պատգամավորը  թերահավատորեն մոտեցավ «Ելք»-ի՝ ժողովրդին փողոց դուրս բերելու և դրանով Սարգսյանի վարչապետության դեմ պայքարելու հարցին։ «Ժողովուրդ պարապ չի, ի՞նչ փողոց, ի՞նչ բան»։

 

Այս թեմայով