«Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկները երկու ամիս է աշխատավարձ չե՞ն ստացել. պարզաբանում

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնում , բժիշկները մարտ ամսից աշխատավարձ չեն ստացել, վարչակազմի կողմից ստանալով անորոշ պարզաբանում: Այս մասին Politik.am-ին տեղեկացնում են կենտրոնում աշխատող մի շարք բժիշկներ, ովքեր չցանկացան անձնական տվյալներ ներկայացնել:

Տեղեկության վերաբերյալ Politik.am-ը կապ հաստատեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի տեղեկատվության բաժին , որտեղ մեր հարցին ի պատասխան, նրանք փորձեցին ճշտել, թե որտեղի՞ց մեզ նման տեղեկատվություն, այնուհետև հերքեցին ասելով որ այդ ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում.

«Մեր բոլոր բժիշկները ստացել են աշխատավարձ, և նման խնդիր չկա մեզ մոտ»,- Politik.am-ի հետ զրույցում նշեցին «Աստղիկ» բժշկական կենտրոնի տեղեկատվության բաժնից:

Այս թեմայով