Կարապետյանը չի դիմանում ճնշմանը. դիմակների ժամանակն անցավ

Ազգային Ժողովի ընտրություններն արդեն պատմություն են, ուստի վարչապետ Կարեն Կարապետյանն այլևս կարիք չունի ցույց տալու, որ ինքը ժողովրդին մոտ է կանգնած ու ականջալուր է բոլորի խնդիրներին:

Երեկ գյուղատնտեսական էքսպոյի ժամանակ մի տղամարդ էր մոտեցել վարչապետին և իր խնդրով դիմել:  Քաղաքացին դժգոհել էր, որ իր բնակարանը խլել են իր ձեռքից ու 15 տարի չի կարողանում իր խնդիրները լուծել: Որևէ պաշտոնյա չի փորձում լուծում տալ խնդրին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը բավական կոշտ պատասխան տվեց քաղաքացուն և հայտարարեց, որ գուցե պետք չի քաղաքացու խնդրանք անել: Մարդը զարմացավ ու փորձեց ճշտել, թե ոնց պետք չի անել, սրան ի պատասխան Կարեն Կարապետյանն ասաց. «Հենց տենց»:

Իհարկե, լավ է, որ վարչապետն արդեն հանդես է գալիս առանց դիմակի ու ապացուցում, որ իրականում չի տարբերվում մյուս ՀՀԿ-ական պաշտոնյաներից, սակայն հարց է առաջանում, թե ի՞նչն է այդքան հունից հանել նրան: Ինչու՞ վարչապետն այլևս չի կարողանում վերահսկել իր էմոցիաները:

Սա խոսում է Կարեն Կարապետյանի գերլարվածության մասին, որը, իհարկե, կապ չունի երկրի տնտեսության հիմնախնդիրների լուծման հետ: Վարչապետը բարկացած է, քանի որ այս պահին թեժ պայքար է գնում աթոռի համար, իսկ հասարակ քաղաքացիները գալիս ու իրենց փոքր խնդիրներով են կիսվում իր հետ:

Կարեն Կարապետյանը հասկանում է, որ եթե սկսի զբաղվել իրական խնդիրների լուծմամբ, ապա կպարտվի պաշտոնի համար սկսված մրցավազքում, ուստի նա խորհուրդ է տալիս քաղաքացիներին չխանգարել իրեն: Վարչապետի այս պահվածքը հիշեցրեց հայկական մանրապատումներից մեկը, որտեղ Աստծուց մեքենա խնդրող գործարարը 5 հազար դրամ է տալիս Աստծուց հոսանքի գումար խնդրող խեղճ ծեր կնոջը ու հորդորում Աստծուն մանր գործերով չզբաղեցնել:

 


Այս թեմայով