Աստանայում ոչ թե Ծառուկյանը, այլ Սարգսյանը խայտառակ եղավ

կորեա“Ծառուկյանի արտերկրյա մի քանի հայտնի այցերի ընթացքում թողած ամոթալի տպավորության մասին մեր գործընկերների սարկազմային պատմությունները դեռ մինչ օրս մենք չենք մարսել”:
Սա Սերժ Սարգսյանն է ասում:
Բայց կարծեմ Աստանայի գագաթաժողովում Նազարբաեւը ոնց որ թե Ծառուկյանին չէր խայտառակում ամբողջ աշխարհի առջեւ: Կարծեմ Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ Լուկաշենկոն Ծառուկյանին չէր բացատրում, թե այ ընկեր, վեր կաց, ամոթ է, ողջունի հայկական մարզական պատվիրակությանը: Պաշտոնապես օլիմպիական խաղերի բացումը դիտել է մոտ 1,5 մլրդ մարդ: Կարծեմ Կորեայի հիվանդանոցի նկարներում էլի Ծառուկյանը չէր պատկերված: Ու կարծեմ հանուն թուրքերի սիրաշահման Ծառուկյանը չէր ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մարզաշապիկի լոգոյից ջնջել տվել Արարատ լեռը…

Մհեր Ղալեչյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է 296 անգամ
 


Այս թեմայով