Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Ասադի բանակն ու դաշնակիցները Հալեպում հարձակում են նախապատրաստում

Ասադի բանակն ու դաշնակիցները Հալեպում հարձակում են նախապատրաստում

Բաշար-ԱսադՍիրիայի բանակը և նրա դաշնակից իրանական զորքերն ու լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ուժերը ծրագրում են Ռուսաստանի ավիահարվածների աջակցությամբ ցամաքային ծավալուն հարձակում սկսել Հալեպի` ապստամբների ձեռքում գտնվող շրջանների վրա: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով իր աղբյուրները:

Նրանց խոսքով` պատերազմող կողմերի միջև մասնատված քաղաքի վերահսկողության համար պայքարը որոշվել է սկսել օժանդակ ուժերի ժամանումից հետո: «Ակնհայտ է` այդ շրջանում իրականացվում են մեծ մարտի նախապատրաստական աշխատանքներ: Սիրիական բանակի շուրջ հսկա մոբիլիզացիա է առկա… ժամանել են «Հեզբոլլահի» էլիտար ստորաբաժանումներ, հազարավոր իրանցի զինվորներ»,- ասել է գործակալությանը իր աղբյուրներից մեկը:

Մեկ այլ` Սիրիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուր, Reuters-ին պատմել է, որ ընդունվել է Հալեպում հարձակում սկսելու սկզբունքային որոշում. «Արդեն գաղտնիք չէ, որ հազարավոր իրանցիներ են ժամանել Սիրիա, և նրանց դերը կարևոր է»:

Գործողության մեկնարկի հստակ ժամկետներ չեն նշվում:

Ավելի վաղ Հալեպում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Հոսեյն Համեդանին, որը Սիրիայի բանակին օգնում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

Դիտվել է 53 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy