Ասադը հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ

Բաշար-ԱսադՍիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ պատրաստ է «ցանկացած հարցում» բանակցել ապստամբների հետ: Բանակցությունները նախատեսվում է անցկացնել Ղազախստանում` Սիրիայի դաշնակից Ռուսաստանի եւ ապստամբներին աջակցող Թուրքիայի միջնորդությամբ: Ենթադրվում է, որ դրանք տեղի կունենան մինչեւ հունվարի վերջ, բայց անցյալ շաբաթ ընդդիմադիր խմբերը հայտարարել էին, որ իրենք սառեցնում են գործընթացը` ամբողջ երկրում շարունակվող կառավարական հարվածների պատճառով: Խոսելով ֆրանսիական ԶԼՄ-ների հետ` Ասադը հայտարարել է, որ համազգային հրադադարը մի քանի անգամ խախտվել է ապստամբների կողմից: Լրագրողի այն հարցին, թե արդյոք նա պատրաստ է թողնել նախագահի պաշտոնը, եթե ապստամբների գլխավոր նախապայմանը լինի դա, Ասադը հայտարարել է. «Այո, սակայն իմ պաշտոնը կապված է Սահմանադրության հետ»: «Եթե ընդդիմությունը ցանկանում է քննարկել այս հարցը, ապա նրանք պետք է քննարկեն սահմանադրությունը», — ասել է նա: Ցանկացած սահմանադրական հարց պետք է դրվի հանրաքվեի, եւ ժողովուրդը պետք է ընտրի նախագահ», — ավելացրել է նա:

Դիտվել է 448 անգամ
 


Այս թեմայով