Ասադը բացահայտել է Սու-24-ի կործանման պատճառը

1305610706Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման պատճառն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի անզիջողականությունը: Այսպիսի կարծիք է նա արտահայտել չեխական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, փոխանցում է Lenta.ru-ն:

Ըստ Սիրիայի առաջնորդի, Էրդողանի նյարդերը չդիմացան, քանի որ Ռուսաստանի միջամտությունը փոխեց հավասարակշռությունը երկրի վրա: «Էրդողանի տապալումը Սիրիայում, նրա ահաբեկչական խմբավորումների տապալումը տանում են նրան դեպի քաղաքական վախճանը»,- կարծում է Ասադը: Նա հավելել է, որ այն, ինչ արեց Էրդողանը, ամեն դեպքում չի փոխի ուժերի հավասարակշռությունը:

«Ահաբեկչության դեմ պայքարը շարունակվում է, Ռուսաստանի կողմից աջակցությունը ավելի ուժեղ կլինի»,-համոզված է Ասադը:

 


Այս թեմայով