Առուշանյանները մեծ հեղինակություն ունեն. Գորիսի համայնքապետը «տանիքի» կարիք չունի

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումներից մեկում անդրադարձ էր կատարվել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին գործունեությանը: Հրապարակման մեջ ամեն կերպ փորձ էր արվել սևացնել երիտասարդ համայնքապետին, ով իր մի քանի ամիսների ղեկավարման ընթացքում բազմաթիվ լայնածավալ աշխատանքներ է արել Գորիսում: Հրապարակման մեջ նշվում է, թե Առուշ Առուշանյանը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հրաժարականից հետո նոր տանիք է փնտրում՝ ակնարկելով, թե համայնքապետի համար նախկին մարզպետն է տանիք եղել: Նման հրապարակումները առնվազն ծիծաղ են առաջացնում, քանի որ Առուշանյանը իրականում տանիք փնտրելու կարիք չունի:

Գորիսը և Սյունիքի մարզն իմացող մարդը լավ գիտի, որ Առուշանյանների ընտանիքը լուրջ հեղինակություն է վայելում մարզում: Առուշանյան ընտանիքի անդամները այն եզակի մարդկանցից էին, որ ամեն կերպ դեմ էին դուրս գալիս նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անօրինական քայլերին: Նրանք անգամ այն ժամանակ տանիքի կամ հովանավորյալի կարիք չունեին:

Ի դեպ, հենց Առուշանյանների ջանքերի շնորհիվ էր, որ Գորիսում տապալվեց Սուրիկ Խաչատրյանի իշխանությունը և այդ իշխանության միջոցով տարիներ շարունակ ստեղծված վախի մթնոլորտը:

Ծիծաղելի է նաև փորձը՝ Առուշ Առուշանյանի եկամուտները կապել իր համայնքապետ ընտրվելու հետ: Եթե հրապարակման հեղինակի նպատակը սուտ տարածելը չէ, այլ իրականության մասին գրելը, ապա նա կարող էր հանգիստ մեկ երկու սյունեցու հետ խոսել և պարզել, որ Առուշանյանները գործարարությամբ են զբաղվում դեռևս 1990 թվականից ու բավական հաջող բիզնես ունեն: Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հայրը` Գագիկ Առուշանյանը դեռևս 1980-ական թվականների վերջին Հայաստանից դուրս ունեցած իր ֆինանսական միջոցները բերում է Հայաստան և այստեղ տնտեսական գործունեություն ծավալում: Գագիկ Առուշանյանը Գորիս էր վերադարձել այն ժամանակ, երբ շատերը հեռանում էին Գորիսից և Հայաստանից ընդհանրապես: Գագիկ Առուշանյանի հիմնած «Առանցք» ընկերությունը Հայաստանի ամենահաջողակ ընկերություններից մեկն է և բոլորին է հասկանալի, թե որտեղից Առուշանյաններին պատկանող կարողությունը: Առուշ Առուշանյանն ինքն էլ մինչ համայնքապետ ընտրվելը ուներ իր բիզնեսը և հաջող բիզնես էր վարում:

«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման արձագանքելը Առուշանյանին պաշտպանելը չէ: Նա դրա կարիքն էլ չունի: Այստեղ խնդիրը նոր Հայաստանում մամուլի հրապարակումների լրջության և դեզինֆորմացիա չտարածելու անհրաժեշտության մեջ է:Եվ կողմնակից լինելով արդարության վերականգնմանը մենք առաջարկում ենք, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազությունը «Ժողովուրդ» օրաթերթի նշված հրապարակումը ընդունի, որպես հաղորդում հանցագործության մասին ու ստուգումներ իրականացնի Գորիսի համայնքապետարանում: Իրավապահները կարող են անգամ ստուգումներ իրականացնել «Առանցք» ընկերությունում, որպեսզի հետո էլ չփորձեն ներկայացնել, թե այդ ընկերությունը վայելել է իշխանությունների հովանավորությունը: Եվ եթե չի հաստատվի մամուլի սույն հրապարակումը, ինչում վստահ ենք, ապա պետք է գործ հարուցվի սուտ մատնության հիմքով: Ի վերջո պետք է հասկանալ, որ արդար աշխատող մարդուն սևացնելը ճիշտ չէ: Եթե կա իրական պատճառ քննադատության համար, ապա այդ քննադատությունը օգտակար է: Սակայն, երբ մամուլը իր քննադատության համար հորինում է պատճառներ, ապա դա որևէ լավ տեղ չի տանում:

Ի դե, Առուշանյանը այն եզակի համայնքապետն էր, ով անգամ թավշա հեղափոխությունից առաջ թափանցիկ դարձրեց համայնքի կողմից հայտարարվող շինարարության կամ այլ գնումների մրցույթները և ստեղծեց հնարավորություն ցանկացած ընկերության մասնակից լինել այդ մրցույթներին: Այսօր էլ Գրիսում ընթացող տասնյակ շինարարական աշխատանքները իրականացնում են մի քանի ընկերություններ, որոնք պատկանում են տարբեր գործարարների:

Հ. Գ. խնդրին անդրադարձանք, քանի որ մենք բազմիցս լուսաբանել ենք Գորիսում տեղի ունեցող իրադարձությունները և ունենք վստահություն , որ քաղաքում դրական փոփոխություններ են տեղի ունեցել, բազմաթիվ մեծածավալ ծրագրեր են իրականացվել:

Թեմայի հետ կապված հրապարակումները ստորև`
l. Առուշանյանը Լիսկայի խլած լիճը վերադարձնում է գորիսեցիներին

2.Առուշանյան ընտանիքի հեղինակության շնորհիվ բազմաթիվ գործարարներ ներդրումներ են անում Գորիսում

3.Գորիսեցիները չեն սխալվել. հարգանքի է արժանի Առուշանյանի զսպվածությունը

4. Գորիսում 13 հազար քվեով քաղաքապետ է ընտրվել Առուշ Առուշանյանը

Այս թեմայով