Առուշանյանը Լիսկայի խլած լիճը վերադարձնում է գորիսեցիներին

Գորիս համայնքի ղեկավար, երիտասարդ գործարար Առուշ Առուշանյանը շարունակում է գորիսեցիներին վերադարձնել այն` ինչ տարիներ առաջ գողացել էին համայնքը իրենց սեփականությունը համարող գործիչները: Այս անգամ Առուշանյանը համայնքի բնակիների համար հասանելի է դարձրել տարիներ շարունակ  մասնավոր սեփականություն համարվող Սև լիճը, որը իր մեծությամբ երկրորդ բնական լիճն է Հայաստանում:

Գորիս համայնքի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարությունում ասվում է.« Սիրելի հայրենակիցներ
Հունիսի 17-ին, ժամը 09։00 -ին բոլորին սիրով հրավիրում եմ Սև լիճ/Ղարա-գյոլ/ : Բոլորս գիտենք, Իշխանասարի բարձրադիր լեռնալանջին գտնվող իր մեծությամբ Հայաստանի երկրորդ բնական լիճի տարածքը փակ էր։ Լիճը գտնվում է Սեւանա լճից մոտ 2000 մ ավելի բարձրադիր վայրում, որտեղ աճում են մի քանի կիլոգրամանոց իշխան տեսակի բացառիկ ձկներ։ Այժմ տեղեկացնում եմ, որ մեր համայնքի բնակիչների համար նախկինում արգելված այս տարածքն այսուհետ բաց է: Այն ռեսուրսներն ու հնարավորությունները, որոնք պատկանում են հանրությանը, պետք է բացառապես հանրային լինեն: Առավոտան 09։00- ին ցանկացողները կարող են միանալ` Գրիգոր Տաթևացու անվան հրապարակից»։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների Սև լիճը իր սեփականությունն էր դարձրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան և թույլ չէր տալիս համայնքի բնակիչներին այցելել լճի տարածք հանգստի համար կամ զբաղվել ձկնորսությամբ:

 

Այս թեմայով