Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

arm139696189770Հանրապետությունում, հատկապես երեխաների շրջանում, պարբերաբար արձանագրվում են դեղերից և կենցաղային նյութերից թունավորման դեպքեր, որոնք անդառնալի հետևանք կարող են թողնել:

Հաշվի առնելով վիճակագրությունը` ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում ծնողներին.

• կենցաղային վտանգավոր քիմիական նյութերը, ինչպես նաև դեղերը պահել փակվող պահարաններում կամ երեխաներին անհասանելի այլ վայրերում

• չափազանց ուշադիր լինել վտանգավոր քիմիական նյութերն օգտագործելիս, քանի որ հենց այդ ընթացքում դրանք կարող են երեխաներին հասանելի դառնալ

• թունավոր նյութերը պահել գործարանային սրվակների և տուփերի մեջ` պահպանելով նախազգուշացնող պիտակները` շփոթությունից խուսափելու համար

• առավել վտանգավոր է, երբ քիմիական նյութը պահվում է կերակրի կամ ըմպելիքի համար նախատեսված տարաներում, շշերում:

Դիտվել է 155 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy