Առողջապահության նախարարի որոշման պատճառով երիտասարդ է ինքնասպան եղել

Առողջապահության նախարարի որոշումից հետո հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող 300 շահառուներ կանգնել են փաստի առաջ։ Նախկինում հիվանդներն արտահիվանդանոցային բուժման ծրագրով անվճար ստացել են «Զիպրեքսա» դեղամիջոցը, իսկ այժմ դրա փոխարեն հիվանդներին տրամադրում են հայկական արտադրության «Օլանզապին» դեղը։

«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Թուխիկյանի խոսքով՝ հայկական արտադրության դեղը որակով անհամեմատ զիջում է «Զիպրեքսային»։

Նրա խոսքով՝ ծրագրի չվերականգման վերաբերյալ նախարարության պատճառաբանությունը հետևյալն է եղել՝ բյուջեում գումար չկա։ Կարինե Թուխիկյանը նշում է, որ հոգեկան հիվանդություն ունեցողները որակյալ դեղից զրկվելուց հետո լուրջ խնդիրների առաջ են։

«Շատերի մոտ վտանգն այնքան մեծ է, որ տանից էլ դուրս չեն գալիս։ Անգամ շահառուներից մեկը՝ 21 տարեկան մի երիտասարդ ինքնասպանություն է գործել»,- տեղեկացրեց նա։

 


Այս թեմայով