«Առինջ մոլ»-ում տաղավարները անվճար են տրամադրվում առևտրականներին

2015 թվականի ապրիլից Կոտայքի մարզի Առինջ գյուղում գործում է «Առինջ մոլը»: Այն պատկանում է ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին: Բացված օրվանից մոլում առեւտրականներին անվճար տաղավարներ էր տրամադրվել: Մամուլում տեղեկություններ են տարածվում, որ «Առինջ մոլ» տոնավաճառում այժմ լարված իրավիճակ է: Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների մոլի ղեկավարությունը հայտարարել է, որ  հոկտեմբերի 1-ից տաղավարները վճարովի են դառնում, սակայն հստակ սակագին չեն նշում, ինչն էլ հանդիսացել է լարված իրավիճակի պատճառ:

Տեղեկությունները ճշտելու համար Politik.am-ը կապ հաստատեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ: ԱԺ պատգամավորը մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց տարածվող տեղեկությունները.«Ես որպես հիմք ունեմ այն հայտարարությունը, որը «Առինջ մոլ»-ի բացման ժամանակ արել է պարոն Ծառուկյանը, որ միայն 2-3 տարով է տաղավարներն անվճար լինելու, իսկ դրանից հետո վճարովի է դառնալու: Այս պահին կարող եմ ասել, որ տաղավարնեը շարունակում են անվճար տրամադրվել քաղաքացիներին: Տարածվող խոսակցությունները անհիմն են: Ամեն ցանկացող կարող է գնալ և տեղում ճշտել առևտրականներից»,-ասաց Իվետա Տոնոյանը:

 


Այս թեմայով