«Առինջ Մոլի» աշխատակիցները վարչապետի հետ հանդիպում են պահանջում

«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի վաճառողները կառավարության շենքի դիմաց հավաքվել են ու բողոքում ենկառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի գործողություններից: ՊԵԿ աշխատակիցները, ըստ վաճառողների, իրենցից պահանջում են, բացի սահմանված 5 տոկոս հարկը, վճարել նաև ՀԴՄ կտրոններից գոյացող տոկոսները:

«Մենք կողմնակից ենք որպեսզի հարկի հստակ  չափ սահմանվի»,- ասում են վաճառողները և հավելում, որ ՊԵԿ աշխատակիցները պահանջում են, որ վաճառքի հանված յուրաքանչյուր ապրանք փաստաթղթավորվի, ըստ գնի, և որ յուրաքանչյուր վաճառակետ ունենա իր հաշվապահը:

Վաճառողները նշում են, որ այս պահանջների բավարարումը մեծ գումարների հետ է կապված:

Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանը վաճառողներին առաջարկել է գնալ ՊԵԿ ու խնդիրը լուծել այնտեղ, սակայն նրանք պահանջում են, որպեսզի վարչապետն իջնի ու հանդիպի իրենց հետ:

«Առինջ Մոլ»-ի աշխատակիցները պնդում են, որ նախընտրական շրջանում, վարչապետն ինքն էր ցանկություն հայտնում հանդիպել իրենց հետ:

Դիտվել է 306 անգամ
 


Այս թեմայով