Առինջի կամարի մոտ 25-ամյա վարորդը Camry-ով բախվել է BMW-ին, BMW-ն հարվածել է պատին, այնուհետև՝ Passat-ին

231663491385732453Այսօր՝ նոյեմբերի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Առինջ գյուղի կամարի հարևանությամբ, Toyota Camry մակնիշի 91 MM 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 25-ամյա Էդգար Բանգոյանը նշված ավտոմեքենայով բախվել է Երևան քաղաքի Վարդան Մամիկոնյան փողոցի բնակիչ 46-ամյա Ալինա Մանուկյանի վարած BMW մակնիշի 34 ՍA 474 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով BMW-ի վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, հարվածել է պատին, այնուհետև բախվել է Երևանի բնակիչ, 76-ամյա Վլադիմիր Կարապետյանի վարած Volkswagen Passat մակնիշի 22 ՕՏ 796 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով, բարեբախտբար, զոհեր և վիրավորներ չկան: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչնեը: Վթարի վայրում աշխատանքները վարում էր ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Կոնջորյանը:

shamshyan.com

 


Այս թեմայով