Առեղծված. Անհետացած ինքնաթիռը 37 տարի անց վայրէջք է կատարել

rejsՉարտերային DC-4 ինքնաթիռը թռչող ֆանտոմի նման անհետացումից 37 տարի անց վայրէջք է կատարել Վենեսուելայում՝ Կարակասում,1992 թվականին: Ինքնաթիռը 1955թ-ին Նյու Յորքից Մայամի թռիչք էր իրականացնում: Ուրվական-ինքնաթիռը երկինք բարձրանալուց րոպեներ անց անհետացել է: Այս մասին գրում է wild-mistress-ը:Ականատեսները և ձայնագրությունները վկայում են այն մասին,, որ չարաբաստիկ ուրվական-ինքնաթիռը գոյություն է ունեցել իրականում:Քաղավիացիայի փոխնախարար Ռամոն Էստովարը հայտնել է, որ որպես ապացույց 1955թ-ի օրացույցն է: Օրացույցը օդաչուն թռիչքուղղու վրա է նետել օդ բարձրանալուց և անհետացումից առաջ: Խուան դե լա Կորտեն, ով այդ ամենին ականատես է եղել թռիչքները կարգավորող խցիկից, հայտնել է. «Տեսել եմ ինքնաթիռը և լսել եմ օդաչուի ձայնը: Նույնիսկ ձեռքումս եմ պահել այդ օրացույցը: Այդուհանդերձ մինչև այժմ չեմ կարողանում հավատալ այդ ամենին: Ինքնաթիռի ուղևորները կարծում էին, որ դեռ  1955 թվականն է: Աստված գիտի, թե որտեղ են եղել նրանք այդքան տարի»: «Տեսանք ինքնաթիռը, բայց այն ռադարի վրա չէր երևում: Օդաչուին խնդրեցինք անունը հայտնել: Նա էլ հարցրեց մեզ, թե որտեղ է գտնվում: Օդաչուի ձայնը վախեցած էր ու շփոթված: Հայտնեց, որ  Նյու Յորքից Մայամի 914 չվերթն է իրականացրել: Հյատնեց նաև, որ ինքնաթիռի սրահում կա 57 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Բոլորս ապշել էինք»,- հավելում է Խուան դե լա Կորտեն: «Օդաչուին հայտնեցի, որ նրանք  Հարավային Ամերիկայում են:Հարցրեցի՝ արդյո՞ք նրանք աղետի են ենթարկվել: Օդաչուն ոչինչ չպատասխանեց: Ինքնաթիռը վայրէջք կատարեց: Այն բարեհաջող էր»: Խուանը պատմում է, որ ըստ օդաչուհի հայտնած տվյալների՝ նրանք 1955 թվականի հուլիսի 2-ի առավոտյան պետք է Մայամիի միջազգային օդանավակայանում լինեին: «Աստված իմ: Այստեղ ինչ-որ բան այն չէ»,- բղավում էր օդաչուն: «Լսվում էր նրա ծանր շնչելը, նա շփոթված էր : Փորձեցի հանգստացնել նրան ասելով, որ իքնաթիռին փրկարարների խումբ է մոտենում»: «Ո´չ, ոչ, մի´ մոտեցեք: Մենք այստեղից հեռանում ենք»,- բղավել է օդաչուն ինքնաթիռի սրահից: Րոպեներ անց ինքնաթիռն օդ է բարձրացել: Փրկարարակն թիմն այդ ամենին ականատես է եղել: Նրանք պատմում են,որ տեսել են ինքնաթիռի ուղևորենրի պատուհաններին սեղմված դեմքերը: Տեսել են, թե ինչպես է օդաչուն ինչ-որ թղթապանակ թափահարում: Ըստ երևույթին՝ այդտեղից էլ ընկել է օրացույցը: Քաղավիացիայի ղեկավարությունը պահպանել է ինքնաթիռի օդաչուների հետ ունեցած բոլոր ձայնագրությունները: Նրանք մինչև հիմա փորձում են պարզել այդ ուրվական-ինքնաթիռի առեղծվածային անհետացումը:

Դիտվել է 409 անգամ
 


Այս թեմայով