Առեղծվածային դեպք Երևանում. տանիքում հայտնաբերվել է 60-ամյա տղամարդու դի

483cb35fcc44d16e9fd7d54389160eadՆոյեմբերի 5-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Հասրաթյան փողոցի թիվ 29/3 հասցեի երկաթե թիթեղներով պատված տանիքում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:

Փրկարարաներն ու ոստիկանները թիթեղյա տանիքի վրա հայտնաբերել են Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 60-ամյա Շամո Աստվածատրյանի դին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը 2 վարկածի ուղղությամբ են աշխատում. կամ Շ. Աստվածատրյանը հանկարծամահ է եղել տանիքի վրա, կամ` հոսանքահարվել է, քանի որ տանիքի վրա անփույթ ձևով անցնում են էլեկտրալարերը և մի քանի հոգի նշում էին, որ տղամարդը կպել է լարերին, ինչից հետո ընկել է:

Մանրամասները shamshyan.com կայքում

Դիտվել է 61 անգամ
 


Այս թեմայով