Առաքել Մովսիսյանի հորեղբորորդին միակ ձերբակալվածը չէ

շմ«Ապրիլի 18-ին Վրաստանում ուրան վաճառելու փորձի համար ձերբակալվել Է ՀՀԿ–ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) հորեղբորորդին՝ Միհրան Մովսիսյանը։ Նրանից բացի ձերբակալվել են Հայաստանի երկու և Վրաստանի երեք քաղաքացիներ։
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների ձերբակալության մասին նույն օրը հաղորդագրություն տարածեց Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը, սակայն առանց անունները հրապարակելու։ ՊԱԾ հատուկ կարևոր գործերով քննիչ Պավլե Մոթիաշվիլին հայտնել Է, որ միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար ձերբակալածները ցանկացել են 200 միլիոն դոլարի ուրան վաճառել։ Ձերբակալվածներից մեկի տանը գործարանային տրանսպորտային կոնտեյներ Է գտնվել Ս 238 նյութով: Փորձաքննության միջոցով պարզվել է, որ հայտնաբերված նյութը վտանգավոր է մարդու կյանքի առողջության համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ Հյակական ժամանակ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 261 անգամ
 


Այս թեմայով