«Առաջ Հանրապետություն» կուսակցությունից պատգամավոր դարձան 4 հայազգի թեկնածու

Նախագահ Մակրոնի կուսակցության 5 հայազգի թեկնածուներից պատգամավոր են ընտրվել 4-ը: Հայ մասնակիցներից Պասկալ Շամասյանը, հավաքելով 45 տոկոս ձայներ, իր ընտրատարածքում զիջեց «Հանրապետականներ» կուսակցության թեկնածու Վալերի Բուայեին, որը ստացել էր քվեների 55 տոկոսը:

Վալերի Բուայեն հայտնի է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի առաջ մղմանն ուղղված գործունեությամբ: Պատգամավորներ են դարձել ֆրանսահայեր Դանիել Ղազարյանը, Ժակ-Մարի Լուսյանը, Նադյա Եսայանը և Գիյոմ Գասպարյանը:

Դիտվել է 54 անգամ
 


Այս թեմայով