«Առաջ ենք գնացել մի այլ կարգի». 23-օրյա սուտ

բանակԱյս օրերին բոլորն  են խոսում Արցախի տարածքային կորուստների մասին: Այս լարված իրավիճակում քչերն են բարձրաձայնում հանրությանը ստով «կերակրած» գործիչներից: Դրանք մարդիկ էին, որ այս կամ այն լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարում էին, որ մեր զորքերը անպատկերացնելի առաջ են գնացել և պատրաստ են անգամ հասնել Բաքու:

Ուղիղ 23 օր առաջ նման մի հայտարարություն արեց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն նախագահ Յուրի Միքայելյանը.«Այս գիշեր ավելի լարված է եղել, քան ապրիլի 2-ին, բայց մի տարբերությամբ այս գիշեր դրության տերը մենք ենք եղել: Առաջ ենք գնացել մի այլ կարգի»,-ասել էր նա: Միքայելյանի խոսքով՝ մեր մեկ զոհը իրենց վրա տասնապատիկ թանկ է նստել: «Ավելի լավ կլինի հանգստանան, թե չէ արագ տեմպերով կհասնենք Բաքու»,-եզրափակել էր իր խոսքը Միքայելյանը:

Անցավ ոչ ավել քան 23 օր և պարզվեց, որ մենք ոչ միայն «մի այլ կարգի առաջ չենք գնացել», այլև կորցրել են 800 հեկտար հողատարածք:

Պետք է փաստել, որ այս մակարատադկի հայտարարություններ են արել նաև պետական որոշ պաշտոնյաներ, ՀՀ ՊՆ-ն, ԼՂՀ ՊԲ-ն:

Դիտվել է 2,584 անգամ
 


Այս թեմայով