Առաջին կադրերը սահմանամերձ Բերդավանից

default
Տավուշում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նախնական տվյալներով վնասվել է բնակելի 7 տան տանիք, փշրվել են պատուհանների ապակիները: Բնակելի տներից բացի վնասվել են նաեւ գյուղի մշակույթի կենտրոնի, «Հայփոստի», երաժշտական դպրոցի շենքերը:

Գյուղացիները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ իրավիճակը հանդարտվել է: «Եթե հակառակորդը մտածում է, որ գնակոծություններով կարող է մեզ վախեցնել, ապա չարաչար սխալվում է: Մենք մեր հողը կպահենք մինչեւ վերջ»,- նշեցին գյուղի բնակիչները:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 24-ին երեկոյան Տավուշի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծման հետեւանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, երկուսը` Բերդավանի, մեկը՝ Պառավաքարի բնակիչ: Բոլոր 3 զոհերը կանայք են, երկուսը՝ տարեց, մեկը` 41 տարեկան:

Կա 4 վիրավոր: Նրանցից երեքը հիվանդանոցում են, մեկը դուրս է գրվել:

Հայաստանի ՊՆ-ից էլ հայտնեցին, որ ՀՀ Զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում իրավիճակը համեմատաբար կայունացել է: Հայ զինծառայողների շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան:

Ըստ ՊՆ-ի ունեցած տեղեկատվության՝ ադրբեջանական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ:
77777 555555 1111111 12043576_969347029774995_475126233_o 444444444

Դիտվել է 511 անգամ
 


Այս թեմայով