Առաջին դասարանցիների թիվը շուրջ 2 հազարով ավելի է, քան նախորդ տարի

դպրոց«Նոր ուստարում փաստացի դպրոց հաճախող առաջին դասարանցիների թիվը 39 հազար 246 է: Այս տվյալը մեր թղթակցին երեկ փոխանցել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից։ Դա շուրջ 2 հազարով ավելի է, քան եղել է նախորդ տարի։

Անցյալ ուսումնական տարվա սկզբին փաստացի առաջին դասարան է հաճախել 37 հազար 439 աշակերտ։ Այս աճը, սակայն, միայն մասամբ է մխիթարական, որովհետև երկու տարում էլ դպրոց ընդունված առաջին դասարանցիների քանակն ավելի քիչ է, քան սպասվում էր։ 2009-ին, օրինակ, ըստ պաշտոնական տվյալների. Հայաստանում ծնվել է 44 հազար 413 երեխա, որոնք էլ այս տարի պետք է դպրոց հաճախեին, բայց, ինչպես նշեցինք, առաջին դասարան է գնացել 40 հազարից էլ պակասը։ 2008-ին ծնվել է 41 հազար 238 երեխա, այն դեպքում, երբ վեց տարի անց դպրոց է գնացել շուրջ 37 ու կես հազարը»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝  <Հայկական ժամանակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 22 անգամ
 


Այս թեմայով